«Ղարաբաղում հակամարտության կարգավորման ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաև պայմանավորվածությունից հրաժարվելը համարել է կողմերից յուրաքանչյուրի գործը:
ՌԴ նախագահը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված ուղերձում նկարագրել է իրական պատկերը՝ ստորագրման պահին: «Նա ազնվորեն ասել է ճշմարտությունը, և այլևս ոչինչ չկա ավելացնելու»,- ասել է Պուտինը: