ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցը քննարկելու նպատակով: РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմից հանդիպումն անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը»,- հավելել է Մարիա Զախարովան: