Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Իսպանացի պատգամավորը շեշտել է փախստական ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն այդ հարցում:
«Աշխարհի չի կարող շարունակել այլ կողմ նայել»,- նշել է պատգամավորը:
Ինյարիտուն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախում տեսել է քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ու քաղաքի հրետակոծությունը, և հայտնել էր իր աջակցությունն ու համերաշխությունն Արցախին: