Վրաստանում նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3117 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Ապաքինվել է 3638 պացիենտ, մահացել` 45 մարդ: Այս պահին ակտիվ վարակվածների թիվը 16219 է:
5662 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, որոնցից 740-ի վիճակը ծանր է: 7206 պացիենտ բուժվում է տանը:
Կարանտինային գոտում է գտնվում 2797 պացիենտ, ստացիոնար վերահսկողության ներքո` 5662:
Ինչ վերաբերում է շրջաններում կորոնավիրուսի տարածմանը` Թբիլիսիում կրկին ամենաշատ դեպքերն են արձանագրվել` 1202: