«Պողոսյան» հիմնադրամը հայտարարում է, որ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի կտրուկ աճը՝ այս տարի՝ 2021 թվականի ՊՈՂՈՍՅԱՆ մրցանակը չի ֆինանսավորվելու՝ հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Հիմնադրամը հայտնում է, որ 2021 թվականի ՊՈՂՈՍՅԱՆ մրցանակի մրցույթների համար սահմանված ժամկետում հայտեր չեն ընդունվելու:
«Հուսով ենք, որ այս հայտարարությունը ըմբռնումով կընկալվի հասարակության կողմից, և վստահություն ենք հայտնում, որ ապագայում կշարունակվի մրցանակների շնորհման գործընթացը»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: