Վրացի գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պղծելու դեպքին և նշել, որ Ադրբեջանը հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ անում է այն, ինչ Դավիթ Գարեջի վանական համալիրի հանդեպ է անում՝ հայտնում է Aliq.ge-ն:
«Ընկերներ, Ադրբեջանը ինչ անում է Դավիթ Գարեջիի հանդեպ, նույնը անում է հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ: Եվ սրանով տարածաշրջանում շարունակվում է քրիստոնեական մշակույթի վերացումն ու յուրացումը: Ո’չ վանդալիզմին»,- գրել է Կակաբաձեն: