Հանրային հեռուստաընկերության հարցին` ինչու չի համագործակցում ուժերի հետ, որոնք հայտարարում են, որ կարող են հայտարարության կետերն ավելի հայանպաստ դարձել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ես ճիշտն ասած չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն՝ ինչպես ավելի լավը դարձնել հայտարարությունը: Էլի ուզում եմ ասել՝ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ ռազմական իրադրության, որը մենք ունեցել ենք այդ իրավիճակում: Ըստ էության հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, համենայն դեպս այսօր, իրատեսական խնդիր չէ նման ձևակերպում անելու համար»:
Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, վարչապետն ընդգծեց. «Փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք ու տեղիք ունեն: Եվ դրանց ընթացքում բոլոր գաղափարներն ու առաջարկները իմի կբերվեն, և լավագույնները կփորձենք կյանքի կոչել»: