ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշխատանքից ազատման դիմում է գրել և դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել, դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»,- գրել է նա: