Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3157 նոր դեպք: Տվյալները հրապարակվել են կառավարության StopCov կայքում:
Անցյալ օրվա ընթացքում ապաքինվել է 3230 հիվանդ: Առողջացածների ընդհանուր թիվը 65 291 է:
Մեկ օրում գրանցվել է 30 մահվան դեպք: Մահերի ընդհանուր թիվը՝ 733 է :
Համաճարակի սկզբից մինչև օրս Վրաստանում հաստատվել է վարակի 82 835 դեպք:
Հիվանդանոցներում հսկողության տակ է մնում 5658 պացիենտ, հյուրանոցներում՝ 3 315 մարդ: