Մի քանի հարյուր անհայտ կորածներ կան՝ իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք: Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ: Օրինակ՝ երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որը համարվում էր անհետ կորած: Գերիների փոխանակությունը տեղի կունենա մարմինների փոխանակությունից հետո»,- նշեց վարչապետը:
Ճիշտ կլինի սգո օր հայտարարել, երբ մարմինների փոխանակման գործընթացը հասցնենք ավարտին՝ ընդգծեց Փաշինյանը:
«Նաև կարևոր եմ համարում, որ մենք այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ու առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները: Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, և մենք ունենք վստահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով: Նաև շատ կարևոր եմ համարում շփումը զոհվածների ընտանիքների և հաշմանդամություն ստացած զինվորների հետ»,- ասաց նա: