Ղարաբաղի հարցով խոսակցություններ մեկ ամսվա ընթացքում երեք անգամ եղել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենի, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ՝ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ այդ ժամանակ, սակայն, քննարկվել են ամերիկյան և ոչ թե ռուսական առաջարկներ։ Վարչապետն ընդգծեց, որ ընդհանուր խոսակցություն է ունեցել առաջին անգամ միայն Օ՛Բրայենի հետ, երբ ԱՄՆ-ը հանդես էր եկել հրադադարի նախաձեռնությամբ։
«Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել, մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել։ Օր է եղել մենք 5-6 անգամ իրար հետ զրուցել ենք, և դա բացարձակ անհեթեթություն է կատարյալ անհեթեթություն։ Իմ կարծիքով՝ այնքան բացահայտ փաստ են նման մանիպուլյացիաները, պարզապես տարօրինակ են»,- ասաց վարչապետը։