ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
«Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- հայտնել է Գնունին:
Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն՝ Ռիտա Սարգսյանին ախտորոշվել է Covid-19: