Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ տեղեկացնում է ՌԴ նախագաhի պաշտոնական կայքէջը:
Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները:
Պուտինը ներկայացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:
Ռուսաստանի նախագահը հայտնել է նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին:
Զրուցակիցներն ընդգծել են նաև, որ իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն է: