Նոյեմբերի 16-ին SpaceX ընկերությունը կանոնավոր երթուղի է գործարկել դեպի տիեզերք։ Crew Dragon տիեզերանավն ուղևորվել է Միջազգային տիեզերակայան կայան։ Տիզերանավում գտնվում են 4 աստղագնաց, երեքն՝ ամերիկացի, մեկը՝ ճապոնացի։
Ավելի վաղ թռիչքն արդեն երկու անգամ հետաձգվել էր․ առաջին անգամ՝ լրացուցիչ փորձարկման նպատակով, երկրորդ անգամ՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ SpaceX-ն օգտագործել է սենսորային կառավարման համակարգ։