Արցախցիներին տեղափոխելու համար ամենօրյա գրաֆիկով Երևան-Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում։
Մասնավորապես, նոյեմբերի 14-ին Արցախ է վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցի։
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է։