Մոլդովայի նախկին վարչապետ, «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հաղթել է գործող նախագահ Իգոր Դոդոնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նա կգլխավորի Մոլդովան առաջիկա չորս տարիներին՝ գրում է RIA Novosti-ն:
Խոշոր քաղաքները, բացառությամբ Բելցի, ինչպես նաև եվրոպական երկրների երիտասարդությունն ու սփյուռքը, կրկին կողմ են քվեարկել Սանդուին:
Իգոր Դոդոնի աջակցությունը գյուղական բնակավայրերից և Ռուսաստանի հայրենակիցներից բավարար չէր երկրորդ ժամկետ մնալու համար:
«Գործողության և համերաշխություն» կուսակցության ղեկավարին աջակցել է ընտրողների 56,28 տոկոսը, Դոդոնին՝ 43,72 տոկոս: Ըստ լրատվամիջոցի՝ Սանդուի հաղթանակն ավելի արագ կատարվեց, քան նա պատրաստ էր դրան: