Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր մենք, ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց, մեծ հաշվով, Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»,- գրել է վարչապետը: