79 տարեկանում կյանքից հեռացել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի հեռուստատեսությանը: Դիվանագետի մահվան մանրամասներ կամ պատճառներ չեն հայտնվել, բայց, ըստ լուրերի, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Մուալլեմը Սիրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: Սեպտեմբերի վերջին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճում, Մուալլեմը Թուրքիային մեղադրեց «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչներին աջակցելու համար: Ըստ նրա, աշխատանքներ են տարվում նաև սիրիական տարածքները «թուրքացնելու» ուղղությամբ:
Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, սպասվում է, որ Մուալլեմի տեղակալ՝ դիվանագետ Ֆեյսալ Մեքդադը կփոխարինի նրան արտգործնախարարի պաշտոնում: