ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ՄԻՊ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել:
Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Պաշտպանը խստորեն դատապարտում է այս վտանգավոր երևույթը:
«Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պաշտպանը պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրի ոստիկանությանը։
Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»,- գրել է Թաթոյանը: