Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց՝ 2020 թվականի նոյեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող զինվորական կենսաթոշակների վճարումը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։
Կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։