ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր օրակարգում չունի հրաժարական տալու հարց:
«Իմ օրակարգում մտնում է հանրության մեջ կայունություն և անվտանգություն ապահովելը: Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- նշեց նա՝ ի պատասխան իր հրաժարականը պահանջող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերաբերյալ հարցին: