Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկար բացակայությունից հետո նորից հայտնվել է հանրության առաջ: Այս մասին հայտնում է Yonghap գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նախագահել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը: Հանդիպմանը նա կոչ է արել ամրապնդել «հակահամաճարակային աշխատանքը» և պահպանել երկրի մարտական պատրաստվածությունը: Նշվում է, որ Կիմ Չեն Ընը 25 օրվա ընթացքում առաջին անգամ է ներկա եղել հասարակական միջոցառմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի հյուսիսային հատվածը ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ իր հարևանը ականապատել է Չինաստանի հետ սահմանը: Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ Փհենյանը չունի տեխնիկական կամ ֆիզիկական միջոցներ COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար, ինչը կարող է աղետալի հետևանքների բերել: