Կադաստրի պետական կոմիտեից հայտնում են, որ այսօրվանից Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները, բացառությամբ՝ «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակների, բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին։
Հիշեցնում ենք, որ այսօրվանից Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գործում է նոր, առավել հարմարավետ տարածքում՝ Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։