Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով:
Հանձնաժողովն, ըստ Հայկուհի Հարությունյանի, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը:
«Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, քանի որ պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասել է Հ.Հարությունյանը: