ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Թվիթերում նորից գրել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին:
Հաղթել եմ ընտրություններում՝ պնդում է նախագահը: Միաժամանակ, Թվիթերը գրառման տակ ավելացրել է «պաշտոնական աղբյուրների» մյուս կարծիքը: Ըստ Reuters-ի՝ նա ընդունում է Բայդենի հաղթանակը, բայց հրաժարվում է զիջել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի շտաբը հրաժարվել է դատարան ներկայացրած պահանջների մեծ մասից, որոնց նպատակն էր վիճարկել Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները:
Թրամփի շտաբը հետ է վերցրել հատկապես այն պնդումները, որ ընտրական հանձնաժողովի անդամները խախտել են իր սահմանադրական իրավունքները, քանի որ նրանք, իբր, սահմանափակել են ձայների հաշվարկը վերահսկելու Հանրապետական կուսակցության դիտորդների հնարավորությունը:
Նոյեմբերի 7-ին էլ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը 290-ից ստանալով անհրաժեշտ 270 ձայնը, ապահովեց իր հաղթանակն ու իրեն հռչակեց Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ: