Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ը` առողջացած, 1788-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 465551 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1550 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 549 նոր դեպք: Ունենք 881 առողջացած և 25 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 454 է: