Ընդդիմադիր ուժերի նախաձեռնած հերթական հանրահավաքին հիմնականում ելույթ են ունեցել ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները: Դիմելով հանրությանը՝ քաղաքական և մշակույթի գործիչները կոչ են արել միավորվել մեկ գաղափարի շուրջ, որը կարճ անվանել են հայրենիքի փրկություն:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմել է խորհրդարանի իշխող խմբակցությանը՝ կոչ անելով կատարել երկու քայլ՝ դադարեցնել ռազմական դրությունը և անվստահություն հայտնել վարչապետին: Հետագա քայլերը ևս նախանշված են:
Պահանջների մեջ նշվել է, որ անհրաժեշտ է դիվանագիտական, բանակցային ճանապարհով հայկական կողմի զիջումները հասցնել նվազագույնի։ Բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախությանը, ինչի համար ևս անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող և պետության շահերը ներկայացնող ղեկավար։