Ընդդիմությունը դարձյալ բողոքի ակցիա է իրականացնում: Պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, խորհրդարանից՝ ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու որոշում, որպեսզի հնարավորություն տրվի հանրությանը՝ ազատորեն արտահայտելու դիրքորոշումը:
Իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը կարծում են, որ կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրելուց հետո երկրում ռազմական դրությունը պահելու հիմքեր չկան: Ընդդիմադիր ուժերը Ազատության հրապարակից քայլերթով Մաշտոցի պողոտայով գնացել են դեպի Հանրապետության Հրապարակ, ապա դատախազություն: