ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով․
«Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։
Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք:
Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ է տեղափոխվել 22 շահառու, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը:
Թե՛ չափահասների, թե՛ երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար»: