Նոյեմբերի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Աշտարակի բաժնի քրեական հետախույզների հետ, անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել:
Իրավապահները Աշտարակ քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման են ենթարկել Մեծավան գյուղի երեք բնակչի:
Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 14-ին՝ ժամը 3-ի սահմաններում, պատուհանով մտել են Մեծավանի հաստոցաշինական արտադրամաս և գողացել սարքավորումներ:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: