Արցախի Պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եռակողմ հայտարարության ընդունումից հետո ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը: «Պաշտպանական բանակը կունենա նույն կարգավիճակը, որն ունի»,- շեշտեց նա ու հավելեց, որ երբ խոսում է 20-35 հազար զինվորի մասին, նրանց հսկայական մասը հենց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներն են։
«Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակը կա, և Արցախի Պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ։ Արցախի ՊԲ-ն պետք է զարգանա, հզորանա և երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասաց վարչապետը։