ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ և ուրախ է արձանագրել, որ մարդկանց վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել:
«Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազնցել է 1000-ը: Եվ տեմպը աճում է: Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ, ում տները վնասվել են, վերականգնվեն, ենթակառուցվածքները վերականգնվեն, տնտեսությունը սկսի աշխատել: Դա ամենակարևոր աշխատանքն է, որի վրա ՀՀ-ի և ԱՀ-ի կառավարությունները պետք է կենտրոնանան:
Կամավորների ներգարվածությունն այս գործընթացին ևս կարևոր է: Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, ինչը կնպաստի ազատ հաղորդակցությանը»,- նշեց վարչապետը: