ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ առավոտյան խմբակցությունից դուրս գալու դիմում կներկայացնի:
«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը։