Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, կողոպուտի՝ 4, յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, շորթման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի հափշտակման, հեղինակային իրավունքի խախտման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված բռություն գործադրելու հրապարակային կոչերի և ռազմական դրության իրավիճակում իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 22 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: