Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը, տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձել է Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հայտարարությամբ կոչ արել՝ ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել մեր զինվորի հաղթական ոգուն։
Գերագույն հոգևոր խորհուրդ - Հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի մի հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է մեր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։
Գորագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում տուրք չտալ զգացմունքներին, հարգել հերոս զավակների հիշատակը, զորակցել նրանց ընտանիքներին, պատշաճ դիմավորել 44 օր շարունակ հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:
Հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, օրինականության նկատմամբ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը։
Գերագույն հոգևոր խորհուրդ - Հետևելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին և ընդդիմությանը՝ զերծ ﬓալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսևորում, կորստի ցավը կրող ﬔր ժողովրդին առավել վհատեցնող և բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։
Խորհուրդը հորդորում է Ազգային ժողովին, հատկապես մեծամասնական խմբակցությանը՝ վերականգնել ԱԺ բնականոն աշխատանքը: Հայրենիքը կարիք ունի անհապաղ քայլերի ձեռնարկման: Հանձնառություն պետք է դրսևորել՝ զորակցելու արցախահայությանը և Արցախի իշխանություններին: Արցախը չպետք է հայաթափվի։
Գերագույն հոգևոր խորհուրդ - Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում ﬔր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարﬕններին և սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, աﬔն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից:
Հայտարարության մեջ Գերագույն հոգևոր խորհուրդը նշել է՝ ներդնելու է ջանքերը՝ երկրում ﬕասնականության ու հաﬔրաշխության մթնոլորտի հաստատման համար: Կոչ են անում՝ դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, հավատն ու վստահությունը: