ԱՀ օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները:
«Այս օրերին մասնագետներն աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ:
Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակայրի էլեկտրամատակարարումը վերականագնելու ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»,- տեղեկացնում է ԱՀ օպերատիվ շտաբը: