Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության Ֆեյսբուքի էջում գրառում է արվել.
«Մեր էջի սիրելի՛ հետևորդներ,
տեղեկացնում ենք, որ ներկա պահին Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները:
Ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Կարող եք մոտենալ դպրոց և գրանցել ձեր երեխային համապատասխան դասարանում:
Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները:
Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը:
Հընթացս մեր էջի միջոցով տեղյակ կպահենք ձեզ սպասվող նորությունների մասին»: