«Ամո՛թ Թուրքիային» կոչերով Նյու Յորքի հայերը բողոքի ցույցի են դուրս եկել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց։ Հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել թուրք-ադրբեջանական և իսլամիստ ահաբեկիչների կողմից Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառած վայրագություններն ու վանդալիզմը: