Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին:
«Պաշտոնապես ասում եմ՝ վերջին 4, նույնիսկ հինգ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել»,- նշեց Փաշինյանը:
Շրջանառվող երկրորդ լուրին, թե հնարավորություն է եղել, որ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, և կփոխվեր պատերազմի ընթացքը, սակայն ինքը հրաժարվել է դրանից, սուտ է:
«Ես շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ում հետ այդ խոսակցությունը կարող էր տեղի ունենալ, թե արդյոք դա կարո՞ղ է իրադրության մեջ որևէ բան փոխել: Այդ հարցը շատ բաց եմ քննարկել»,- նշեց Փաշինյանը: