Պատերազմի դառը հուշերը Արցախում քաղցրով են կտրում, ավելացնում զովացնող ըմպելիքին:
Ասկերանը դանդաղ, բայց վերադառնում է կյանքին: Պատերազմով անցած ընտանիքը ուժ է գտել, վերադարձել, շարունակում է ընտանեկան բիզնեսը:
Ասկերանցի Վիտալին ընտանեկան փոքր բիզնեսի մեծ հեռանկար է տեսնում, սպասում, որ իր օրինակին շատերը կհետևեն, կվերադառնան կշարունակեն կյանքն ու ամուր կառչած կմնան սեփական հայրենիքին:
Պատերազմի ամբողջ ընթացքում այս ընտանիքում բոլորիս նման քունը կորցրել էին. օրերը չէին մթնում, ոչ էլ լուսանում․ եկել են իրենց ձեռքով Ասկերանում նորից լույս վառեն:
Որքան վերադառնան, այնքան կավելանա Վիտալիի՝ սիրտ հովացնող ըմպելիքն էլ, սառը դառը սուրճն էլ...
Պատերազմի 45 օրը մտքում, Ասկերանում եղածն են վերլուծում, դասեր քաղում ու իրական հաղթանակի սեփական բանաձևն առաջարկում:
Ապրելու պարտադրանքով, պատերազմի վերքերը բուժելու պատասխանատվությամբ Արցախում՝ Ասկերանում հաց են թխում: Վիրավոր որդին հոսպիտալում՝ մայրը կամավոր է օգնում, որ հաց հասցնեն բոլորին:
Ալյուրը պետությունից, աշխատանքը՝ կամավորներից․ հացը անվճար են բաժանում զինվորին, վերադարձողին: Օրական թխվող 5-6 հազար հացը կեսօրին վերջանում է, սպասում նոր վերադարձողներին: