ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման գործընթացը, որը տեղակայվելու է Ստեփանակերտում՝ հայտնում է РИА Новости-ն:
«Այդ նպատակով՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կազմում արդեն տեղակայվել է ձևավորվող կենտրոնի օպերատիվ խումբը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության վերահսկողության ազգային կենտրոնի հայտարարության մեջ:
Խումբն ապահովում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների անվտանգությունը:
Նշվում է, որ Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը կավարտվի մինչև նոյեմբերի 20-ը: