Rock Aid Armenia բարեգործական ծրագրի հեղինակ Ջոն Դին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով ցանկանում է օգնության ձեռք մեկնել Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին:
Ջոն Դին մի գաղափար է հղացել, որով դիմում է բոլոր հայերին: Նա առաջարկում է մեկնաբանություններ գրել թուրքական բոլոր ընկերությունների թվիթերյան էջերին՝ բարձրաձայնելով այն մասին, որ Թուրքիան շարունակում է հայերի սպանությունը և մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ֆեյսբուքյան իր էջում նա բոլոր հայերին կոչ է անում թուրքական միջազգային ընկերություններին այնպես վնասել, ինչպես նրանք վնասել են Արցախին ու Հայաստանին:
Օրինակ ծառայելով բոլոր հայերին՝ Ջոն Դին մեկնաբանություններ է գրել Turkish Airlines թուրքական ավիաուղիների Թվիթերի միկրոբլոգում՝ նշելով, որ ինքը ցանկանում է այցելել Հայաստան ու անկախ Արցախ, որտեղ հայերն ապրում են առանց թուրքերի, ջիհադական ծայրահեղականների ու հայերին գլխատող Թուրքիայի հովանավորչությունը վայելող երկրների կողմից սպանվելու վախի:
Դիմելով թուրքական ավիաուղիներին՝ Ջոն Դին հարց է ուղղում․ «Ճանաչում ե՞ք Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»: