Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մեր ազգի համար ճակատագրական այս պահին աշխարհի հայությանն ուղղված իր կոչում 4 կետ է առաջարկում:
Առաջին. մերժել փաստաթուղթը....
Ըստ Վեհափառի՝ պետք է զգոն և իրատես լինել, քանի որ պատերազմն ավարտված չէ: Վտանգված է Հայաստանի ու Արցախի ոչ միայն ներկան, այլև ապագան:
Արամ Ա- Թույլ չպետք է տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի առաջ:
Անթիլիասից հնչեցրած իր խոսքում Արամ Ա-ն նաև հորդորում է զգույշ լինել ներքին բևեռացում առաջացնող քայլերի նկատմամբ, բացառել ազատ կարծիքի դեմ բռնությունը: Այն, ինչի շուրջ պետք է համախմբվի աշխարհի հայությունը, Արցախի միջազգային ճանաչման խնդիրն է:
Արամ Ա- Պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետապնդել Արցախի միջազգային ճանաչումը: Միաժամանակ անհրաժեշտ է՝ պարտադրանքի պայմանով Արցախի մեր զավակաները վերադառնան իրենց տունը։
Այս պահին անհրաժեշտ է գործել միայն և միայն ազգի ու հայրենիքի ընդհանրական-գերագույն շահերից ելնելով, հեռու մնալ անձնական ու կողմնակի մոտեցումներից. սա է Նորին Սրբության խրատ-հորդորը: Պետք է գործենք ու պայքարենք՝ այսօր, վաղը, միշտ:
Արամ Ա- Ասել եմ և կկրկնեմ՝ ժողովրդի խոսքը պետք է մնա գերակա՝ բոլոր ժամանակներում..
Հայրենիքը, մեր հողերն ու սրբությունները վեր է ամեն բանից: Փա՛ռք ու պատիվ այս ամենի համար արյուն թափած մեր ազգի բոլոր զավակներին, հերոսներին ու նահատակներին։ Տեսաուղերձն այսպես է եզրափակում Արամ Առաջինը՝ հիշեցնելով․ բոլորս, անխտիր բոլորս ենք հաշվետու ժողովրդի ու պատմության առաջ: