Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում հրադադարի և շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: