Այսօր Մոլդովայում անցկացվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Քաղաքացիները պետք է պետության ղեկավար ընտրեն առաջիկա չորս տարիների համար՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ ԿԸՀ-ի՝ երկրորդ փուլ են անցել «Գործողություն և համերաշխություն» կուսակցության եվրոպամետ ղեկավար Մայա Սանդուն, որը ստացել է ընտրողների 36,1%-ի աջակցությունը (487 հազար ձայն) և երկրորդ ժամկետի համար պայքարող գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 32,6% (439 հազար) արդյունքով:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել էր ավելի քան 2.6 հազար դիտորդ, այդ թվում ՝ ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների ներկայացուցիչներ: Ընտրությունների ժամանակ կարգուկանոնի ապահովմանը ներգրավված էր ավելի քան 6 հազար ոստիկան: