Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են մոտ 100 հնագույն սարկոֆագի հայտնաբերման մասին: Դրանցից մի քանիսի մեջ մումիաներ են հայտնաբերել:
Ըստ «Ասոշիեյթիդ պրես» գործակալության, գտածոների մեջ կան նաև 40 ոսկեզօծ արձաններ: Սարկոֆագները պատկանում են Պտղոմեոսյան դարաշրջանին (մ.թ.ա. 320 - 30) և Ուշ թագավորության ժամանակաշրջանին (մ.թ.ա. 664 - 332):
Հնագիտական գտածոները հայտնաբերվել Կահիրեից հարավ գտնվող Սաքքարայի մեծ գերեզմանոցում: Տարածքը 3000 տարի առաջ հանդիսացել է Հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի գլխավոր գերեզմանոցը: Այժմ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: