Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ իրականացրել են փաստահավաք աշխատանք, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ամենակոպիտ խախտումներ:
Քերոլայն Քոքս (Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ) - Ադրբեջանն իրականացրեց ու ավարտին հասցրեց այս պատերազմը: Այստեղ մենք տեսնում ենք ռազմական հանցագործության վկայություններ, տեսնում ենք քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղակի և միտումնավոր թիրախավորում:
Սա երաժշտական դպրոց է, պատերազի ժամանակ երաժշտական դպրոցի վրա չեն հարձակվում: Շուշիում նրանք երկու անգամ հրետակոծեցին եկեղեցին, թիրախավորեցին հիվանդանոց, մատակարարումների կենտրոն: Ադրբեջանը կատարեց ռազմական հանցագործություններ, օգտագործեց արգելված զենքեր, ինչպիսիք էին՝ կասետային ռումբերը:
Հուսով եմ, որ աշխարհը կնկատի սա, և Ադրբեջանը դատարանի առաջ կկանգնի, և դա պատճառ կդառնա, որ վերջապես ճանաչվի արցախցիների ինքնորոշման իրավունքը: