Արմենուհի Դեմիրճյան (Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն) - Չնայած պետականության բացակայությանն ու երկրի մասնատմանը, եղել է մի ուժ, որ մեզ համախմբել է, դա մշակույթն է, մշակույթն ամեն ինչի պատասխանը տալիս է: Էս էլ Կապուտիկյանի գիրքն է, որ նկարագրում է՝ ինչպես էին իրեն ընդունում՝ 1920-ից Շուշիում՝ ակնաթաբ բբերով շենքերը՝ ասես հարազատի աճյունի:
Կապուտիկյանն իր կյանքի տարիներին էր տառապում մտքից՝ ինչպես են Շուշին ավերում, քանդում: Հուշերում գրել, թվարկել է Արցախի մեր հարստության ամեն մի մասնիկը: Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենն ասում է՝ հիմա մենք էլ օր առաջ պետք է համաշխարհային միտքը բերենք Արցախ: Մ.թ.ա. 6-րդ դարի Երվանդունիներից պահպանված մշակութային արժեքների գույքագրման կոմիտեի ստեղծման առաջարկ ունի, որ հատ-հատ նկարահանվեն վանքային տարածքներից մինչև գերեզմանոցներ: Հետո՝ աշխարհին վստահ ցույց տանք՝ ամեն ինչ հողին կանգնած է, և մենք 1915 թվականի նման մեր մշակույթը թշնամու գոմերում չենք կարող թողնել:
Տիգրանակերտի անտիկ մշակույթի ծիծեռնակապոչ քարերից մինչև տարվա օրերը խորհրդանշող հուշարձաններ ունենք փրկելու, երբ այսօր մեր աչքով ենք տեսնում, թե արդեն ինչի են ընդունակ թշնամի հարևանները:
Եվ դեռ անվերջ կարելի է թվարկել, իսկ քանի դեռ փաստաթղթավորված և, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանության տակ չեն, տիկին Դեմիրճյանը վրդովված է, ասում է՝ հաճախ պարզապես ժամանակ ենք կորցնում, երբ օր առաջ ամեն ինչ կազմակերպել ու հայ լինելը հիշեցնող ամեն ինչը փրկել է պետք:
Արմենուհի Դեմիրճյան - Ես աշխատել եմ մշակույթի նախարարությունում, մեր պետական կառույցները դանդաղ աշխատող կառույցներ են, մինչև մի թուղթ գրեն, մի զանգ հղեն... սա պետք է ամեն ինչից արագ լինի: Վաղը-մյուս օր կկանգնեն կասեն՝ ամեն ինչ մերն է...
Եվ մեր փոքրիկ էքսկուրսիան ցույց է տալիս Կապուտիկյանի հոր իրերից՝ հանած Վանի պաշտպանությունից պահպանված ռուսական սուրը: Իսկ 90-ականների այս անդորրագրերով տեղեկացնում էին՝ զինվորին ինչքան օգնություն է հասել: Դրանց մասին Կապուտիկյանը տարիներ շարունակ լռել է և խնդրել է զինվորին ծխախոտի փոխարեն մայրական ձեռքի գաթա ուղարկել: Զինվորի փամփուշտներից ստացած մեդալներն են: Իսկ սրանք գրքերն են, որ թանգարանից պետք է հասնեին Արցախի դպրոցներ... Շաբաթն ուրբաթից շուտ եկավ ... Հիմա պետք է պայքարել, որ նույնը չկրկնվի մեր մշակույթի հետ: