Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։ Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած են ստորագրված եռակողմ հայտարարությամբ և դրա դրույթներով։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախն այսօր ունի տարաբնույթ և հատկապես՝ հումանիտար խնդիրներ, և միայն համազգային միասնությամբ ու համատեղ ջանքերով է հնարավոր լուծել այդ խնդիրները։
Նախագահ Սարգսյանն ու Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգի մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։