Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի իրադարձությունները ակտիվ լուսաբանող Հասան Սաջվանիի Թվիթերի էջին։
«Երկու առաջնորդները քննարկել են երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Շեյխ Մոհամմեդը նաև ԱՄԷ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- գրել է Սաջվանին։